Տարվա գոլն «Աստծու» փոխանցումից. հեղինակ՝ Հենրիխ Մխիթարյան

Քվեարկության արդյունքներով 2016/2017 թթ. մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինը տպավորիչ գոլը խփել էր 2016 թվականի դեկտեմբերին «կարիճ» տեսակի հարվածով գրավելով «Սանդերլենդի» դարպասը: Մրցանակաբաշխության ժամանակ Մխիթարյանը հայտարարել է, որ տվյալ դրվագում չէր կարող վրիպել քանզի փոխանցումը ստացել էր «Աստծուց»՝ Զլատան Իբրահիմովիչից: