Ստեղծվել է եռաչափ տպիչ՝ լուսնային փոշուց աղյուս ստանալու համար

Եվրոպական տիեզերական գործակալության ինժեներները ստեղծել են եռաչափ տպիչ, որը թույլ է տալիս լուսնային փոշուց աղյուսներ ստեղծել։ Տեխնոլոգիան, ինչպես կարծում են հեղինակները, կօգնի շինություններ կառուցել Երկրի արբանյակի մակերևույթի վրա։ Գիտնականները ծրագրում են կատարելագործել տպիչը։ Դեռևս 5 ժամում այն մեկ աղյուս է պատրաստում։ Նորարարության մասին YouTube-ում պատմել է SciShow Space ալիքը։