Volkswagen-ը 2017 թվականին կսկսի I.D.ընտանիքի էլեկտրամոբիլի արտադրությունը

Volkswagen-ը 2017 թվականին կսկսի I.D.ընտանիքի էլեկտրամոբիլի արտադրությունը

2020 թվականից սկսած Եվրոպայում, Չինաստանում և ԱՄՆ-ում Volkswagen-ը կթողարկի I.D.Family էլեկտրոմոբիլների ընտանիքից չորս նոր մոդելներ: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Վոլֆսբուրգում Volkswagen-ի ամենամյա մամլո ասուլիսը: Ինչպես հայտարարել է Volkswagen կոնցեռնի տնօրեն Հերբերթ Դիսը` 2017 թվականին կընդունվեն դիզայնի, տեխնիկական բնութագրերի և առանցքային տարրերի մատակարարման պայմանագրերի կնքման վերաբերյալ հիմնարար որոշումներ: Այս տարի նաև կսկսվի I.D. էլեկտրաքարի արտադրությունը Գերմանիայի Ցվիկաու քաղաքում: