Toyota-ն կֆինանսավորի թռչող ավտոմեքենա ստեղծելու նախագիծը

Toyota-ն կֆինանսավորի թռչող ավտոմեքենա ստեղծելու նախագիծը

Toyota ավտոկոնցեռնը մտադիր է 2019թ. հունվարին թողարկել կառավարվող թռչող ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, առաջիկա երեք տարիներին կորպորացիան արտասովոր տրանսպորտային միջոցի մշակման համար կհատկացնի շուրջ 370 հազար դոլար: Աշխատանքներն արդեն տարվում են, սակայն նախկինում ավտոմեքենայի ստեղծողներն իրենք էին ֆինանսավորում նախագիծը՝ միջոցներ հավաքելով համացանցում: Թոչող ավտոմեքենան կունենա 8 թև, ինչպես անօդաչու դրոնները: Toyota-ում հույս ունեն, որ առաջին թռիչքը տեղի կունենա 2019թ. հունվարին: Նախատեսվում է նաև, որ ավտոմեքենան կմասնակցի 2020թ. Օլիմպիադայի բացմանը, որն անցկացվելու է Տոկիոյում: