Ստեղծվել է ինքնավերականգնվող հագուստ

Ստեղծվել է ինքնավերականգնվող հագուստ

Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները մշակել են խմորիչների և բակտերիաների խառնուրդ, որը կարող է վերականգնել կտրված կամ վնասված հագուստը՝ նախատեսված վտանգավոր միջավայրում աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է UBR-ը։ Նյութը, որը ենթակա է վերականգնման, թաթախում են մի քանի լուծույթների մեջ՝ պոլիէլեկտրոլիտի շերտի ձևավորման համար։ Պոլիէլեկտրոլիտն իրենից ներկայացնում է նյութ՝ կազմված դրական և բացասական լիցքավորված պոլիմերներից։ Հետագայում հետազոտողները ծրագրում են ստուգել, թե ինչպես է նյութը դիմանում լվացող միջոցներին։