«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց. Մխիթարյանը խաղաց կես ժամ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 2:1 հաշվով զիջեց «Տոտտենհեմին»: Դաշտի տերերից աչքի ընկան Ուանյաման եւ Քեյնը, իսկ «Յունայթեդից»՝ Ռունին: Այս հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» ժամանակից շուտ դարձավ Անգլիայի փոխչեմպիոն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ասապարեզ դուրս եկավ 61-րդ րոպեին փոխարինելով Լինգարդին: