Mobile Centre խանութ-սրահի բացման և  Samsung Galaxy S8  սմարթֆոնի շնորհանդեսը

Mobile Centre խանութ-սրահի բացման և Samsung Galaxy S8 սմարթֆոնի շնորհանդեսը

Այսօր` 13.05.2017 թ.-ին տեղի ունեցավ Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութների ամենամեծ ցանցի՝ Mobile Centre-ի, 31-րդ խանութ-սրահի բացմումը, որը գտնվում է Հյուսիսային պողոտա 6 հասցեում: Խանութ-սրահը նոր ֆորմատով է. բացի բջջային հեռախոսներից և աքսեսուարներից վաճառքում կլինեն նաև համակարգիչներ և հեռուստացույցներ, կգործի նաև ապառիկի ճկուն համկարգ: Բացի դրանից խանութը կաշխատի առավոտյան ժամը 10:00-ից մինչև գիշերվա 02:00: Ինչպես նշեց Mobile Centre ցանցի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հրաչյա Ղազարյանը, նոր ֆորմատով ապագայում կաշխատեն նոր խանութներ, հնարավոր է` նաև մարզերում: Խանութի բացմանը զուգահեռ Mobile Centre խանութների ցանցը հայ սպառողին ներկայացրեց Samsung Galaxy S8 և S8+ նորագույն սմարթֆոնները: Բացի այդ բազմաթիվ հաճախորդների խնդրանքով մայիսի 15-ից մինչև հունիսի 30-ը, վերամեկնարկեց “0-0-0” առաջարկը Samsung ապրանքանիշի ողջ տեսականու համար. 12 ամսով ապառիկ ձեռքբերման դեպքում՝ պայմանը կլինի 0% տոկոսադրույք, 0% կանխավճար ու 0% սպասարկման վճար: Բացման օրը տեղի ունեցավ խաղարկություն, որի ընթացկում մասնակիցները լոտոտրոնի, հովերբորդերով մրցումների և ֆեյսբուքյան quest-ի միջոցով շահեցին երեքական Samsung Galaxy S8, Samsung Galaxy Gear Fit 2 և երեք Samsung Galaxy Tab A 7.0 սարքավորումներ: