Իլոն Մասկը ցուցադրել է արագընթաց թունելի փորձարկման «գլխապտույտ» տեսանյութ

Իլոն Մասկը ցուցադրել է արագընթաց թունելի փորձարկման «գլխապտույտ» տեսանյութ

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ցուցադրել է տեսանյութ արագընթաց թունելից, որի նախագիծը մշակում է The Boring Company-ն։ Նման թունելով մեքենաները կարող են տեղաշարժվել 200կմ/ժամ արագությամբ։ «Ուշադրությո՛ւն։ Այս տեսանյութը կարող է սրտխառնոց կամ գլխապտույտ առաջացնել»,-նման գրառմամբ է ուղեկցվում Մասկի տեսանյութը Instagram-ում։ Մասկի մտահղացմամբ՝ Վեսթվուդից Լոս Անջելես ճանապարհն անցնելը կտևի 5 րոպե՝ 30-45 րոպեի փոխարեն։ Ապրիլի վերջին Մասկն արդեն ցուցադրել էր արագընթաց ստորգետնյա թունելների նախագիծը։ Այն իրենից ներկայացնում է թունելների՝ 30 մակարդակ ունեցող համակարգ, որոնցով 200 կմ/ժամ արագությամբ սլանում են հարթակները՝ դրանց վրա տեղադրված մեքենաներով։