Իսլանդիան գազն ու նավթը կփոխարինի հրաբուխներով

Իսլանդիան գազն ու նավթը կփոխարինի հրաբուխներով

Իսլանդիան կսկսի կիրառել հրաբխային ջերմությունը մաքուր էներգիայի արտադրության համար։ Դա կարվի երկրաջերմային տեխնոլոգիաների զարգացման նոր նախագծի շրջանակում։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ HS Orka էներգետիկ ընկերությունը մոտ 5 կմ խորությամբ հոր է փորել Ռեյկյանում՝ Blue Lagoon առողջարանային վայրի մոտ։ Հաջողության դեպքում նախագծի շրջանակում կարող է արտադրվել մինչև 10 անգամ ավելի շատ էներգիա, քան սովորական գազային կամ նավթային հորը՝ հրաբխային ակտիվ շրջաններում պահպանվող ջերմությունից էլեկտրականության արտադրության ուղով։ Իսլանդիան երկրաջերմային էներգիայի պիոներ է հանդիսանում, և երկրի էներգաապահովման 85 տոկոսն արդեն ստացվում է վերականգնվող աղբյուրներից։