Ինովացիոն ներկը ցանկացած մակերևույթ կվերածի սենսորային պանելի

Քարնեգի-Մելոնի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողների Future Interfaces Group թիմը ստեղծել է Electrick ներկը, որի շնորհիվ ցանկացած մակերևույթ կարելի է վերածել սենսորային պանելի։ Մասնագետներն այն փորձարկել են մեքենայի ղեկի և կիթառի վրա։ Դրա միջոցով նույնիսկ խաղալիքը կարելի է վերածել ինտերակտիվ խաղալիքի։ Hi-news.ru-ի փոխանցմամբ՝ Electrick-ով ներկված մակերևույթը հնարավոր է կիրառել նաև բարդ հանձնարարությունների համար։