Հինգ րոպեում լիցքավորվող սմարթֆոնները սարերի հետևում չեն

Հինգ րոպեում լիցքավորվող սմարթֆոնները սարերի հետևում չեն

Հաջորդ տարի վաճառքում կհայտնվեն սմարթֆոններ՝ իսրայելական ընկերության արտադրության մարտկոցերով, որոնք կարող են լիովին լիցքավորվել ընդամենը 5 րոպեում։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Առաջին անգամ նոր մարտկոցները ցուցադրվել են իսրայելական StoreDot ստարտափի կողմից 2015 թվականին՝ Լաս Վեգասի CES ցուցահանդեսի ժամանակ։ Ընկերության ղեկավար Դորոն Մայերսդորֆը հայտնել է, որ նոր մարտկոցների զանգվածային արտադրությունը կսկսվի 2018 թվականի սկզբին։ Նա չի հայտնել սմարթֆոն արտադրող ընկերությունների անունները, որոնք արդեն համաձայնել են կիրառել նոր մարտկոցներն իրենց արտադրանքում։