Մանչեսթեր Յունայթեդը հաղթում է Սելտային

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում Մանչեսթեր Յունայթեդը քիչ առաջ հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ իսպանական Սելտայի նկատմամբ: 67-րդ րոպեին աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց հանդիպման 78-րդ րոպեին: