Յունայթեդը կրկին ոչ-ոքի խաղաց

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը սեփական հարկի տակ ոչ-ոքի 1:1 խաղաց Սուոնսիի հետ: Առաջին կեսի ավարտին մոտ Ռունին բացեց հաշիվ սակայն խաղավարտից 12 րոպե առաջ հյուրերին հաջողվեց փրկվել պարտություից: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին փոխարինելով Ռունիին: Սա Յունայթեդի 14-րդ ոչ-ոքին էր Անգլիայի ընթացիկ առաջնությունում: