Իրանում Սիրիայի քիմիական հարձակումը համարում են Թուրքիայի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի սադրանքը

Իրանում Սիրիայի քիմիական հարձակումը համարում են Թուրքիայի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի սադրանքը

RIA Novosti գործակալության փոխանցմամբ` Իրանի իշխանությունները Սիրիայում քիմիական հարձակման միջադեպը դիտարկում են որպես Թուրքիայի և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման սադրանքը: Այդ մասին հայտնել է իրանական պատվիրակության դիվանագիտական աղբյուրը: «Իրանում Սիրիայի քիմիական հարձակումը համարում են Թուրքիայի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի համատեղ սադրանքը»,- ասել է նա: Նրա խոսքերով` Իրանը նույնպես կողմ է հանդես գալիս միջադեպի հետաքննության անցկացմանը: