Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. հարցում

Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. հարցում

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Առաջ» շարժման կողմից առաջադրված թեկնածու Էմանուել Մակրոնը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Elabe կազմակերպությանց անցկացրած հարցման տվյալներին: Ինչպես նշվում է Մակրոնը կստանա 64% ձայն, իսկ նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 36%: Հարցումն իրականացվել է ապրիլի 24-ին՝ համացանցի միջոցով: