ԱՄՆ-ը համարում են որ Սիրիայի իշխանությունները շարունակում են քիմիական զենքի ստեղծման ծրագիրը

ԱՄՆ-ը համարում են որ Սիրիայի իշխանությունները շարունակում են քիմիական զենքի ստեղծման ծրագիրը

ԱՄՆ-ը համարում են, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են քիմիական զենքի ստեղծման ծրագիրը, որը, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացվել է երկրում 2013 թվականին: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի բարձրադիր ներկայացուցչին: Ավելի վաղ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել Սիրիայում 271 գիտնականի հանդեպ՝ քիմիական զենքի ծրագրման մեղադրանքով: «Միանշանակ (քիմիական) հարձակումները ապրիլի սկզբին, իսկ մենք համարում ենք, որ դրանք ավելի շատ են եղել քան մեկը, հիմք են տալիս ենթադրելու, որ Սիրիայում շարունակվում է (քիմիական զենքի) ստեղծման ծրագիրը»,- ասել է վարչության ներկայացուցիչը: