ԱՄՆ-ը պատրաստ են հարված հասցնել Հյուսիսային Կորեային

ԱՄՆ-ը պատրաստ են հարված հասցնել Հյուսիսային Կորեային

Ամերիկյան զորքերը կարող են հարված հասցնել Հյուսիսային Կորեային, եթե Փխենյանը շարունակի բալիստիկ հրթիռների փորձարկումը: Ինչպես տեղելացնում է Politeka-ն՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: «Մենք ոչինչ չենք ձեռնարկի այնքան ժամանակ մինչև Կիմ Չեն Ընը մեզ առիթ չտա գործողություն իրականացնելու համար: Եթե մենք տեսնենք, թե ինչպես է նա հարձակում իրականացնում ռազմական բազայի վրա, եթե մենք տեսնենք որևէ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, ապա մենք անշուշտ կանենք դա»,- ասել է Հեյլին պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը դիտարկում են Հյուսիսային Կորեային հարված հասցնելու հնարավորությունը: Բացի այդ նա նշել է, որ վերջնական որոշումը կկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: