Ֆրանսիայի դպրոցներում զանգվածային հանցագործությունները կուսումնասիրեն Հայոց ցեղասպանության օրինակով

Ֆրանսիայի դպրոցներում զանգվածային հանցագործությունները կուսումնասիրեն Հայոց ցեղասպանության օրինակով

Ֆրանսիայի դպրոցներում 2017թ-ի ապրիլի 25-ից մեկ շաբաթվա ընթացքում աշակերտներն ուսումնասիրելու են պատմության ընթացքում տեղի ունեցած զանգվածային հանցագործությունները` Հայոց ցեղասպանության օրինակով: Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց Փարիզում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում: Նրա խոսքով` համաձայն իր ընդունած նոր որոշման ամեն տարվա ընթացքում մեկ շաբաթ կրթական հաստատություններում նվիրվելու է ցեղասպանությունների, մարդկության դեմ ու զանգվածային հանցագործությունների ուսումնասիրմանը: «Աշակերտները պետք է մտածեն այս ծայրահեղ հանցագործությունների մասին` մասնավորապես դիտարկելով նաև Հայոց ցեղասպանության պատմությունը: Հենց այդ պատճառով մենք սկսելու ենք դա անել հենց այսօր: Վաղվանից այդ շաբաթը կմեկնարկի»,- նշեց Ֆրանսուա Օլանդը: Դասընթացի ներդրման հարցերի շուրջ աշխատում են Ֆրանսիայի կրթության ու գիտության նախարար Նաջադ Վալո Բելկասեմը և հայտնի գիտնական Ռայմոն Գևորգյանը: «Արդեն մեկ դար է, որ բոլոր նրանց համար, ում սրտերում կա Հայաստանը, ապրիլի 24-ը սգի օր է, սակայն այն նաև գործելու կոչ է: Ապրիլի 24-ը մեզ կոչ է անում գործել ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների դեմ, մասնավորապես նաև Թուրքիայում, որտեղ լրագրողներն ու ակտիվիստները հետապնդվում են շատ հաճախ ուղղակի իրենց իրավունքների ճանաչման պահանջների համար»,- ամփոփել է Ֆրանսիայի Նախագահը: