Առաջնագծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. «Ռազմինֆո»

Առաջնագծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. «Ռազմինֆո»

Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Էլսևեր Իբաևը (Elsevər İbayev): Այս մասին ապրիլի 24-ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը: Զինծառայողն Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի Խելֆելի գյուղից էր: Ըստ լրատվամիջոցի՝ Խելֆելի գյուղի գյուղապետ Ալիշ Ալիևը հայտնել է, որ զինծառայողը սպանվել է ապրիլի 23-ին, հուղարկավորվել է այսօր՝ ապրիլի 24-ին: Գյուղապետը նշել է, որ պարզ չէ, թե ինչի արդյունքում է սպանվել զինծառայողը: Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը ծնվել է 1997-ին, և այս տարվա հուլիսի մեկին վերջանալու էր նրա պարտադիր զինվորական ծառայությունը: Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 24 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։   Մանրամասները՝  «Ռազմինֆո»-ի կայքում: