Պետք է ճշմարտությանը տեր կանգնենք. այլևս երբեք. Նենսի Փելոսի

Պետք է ճշմարտությանը տեր կանգնենք. այլևս երբեք. Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և չպետք է անարգել սպանվածների հիշողությունը` մերժելով հաշվարկված ու լայնածավալ հայերի ոչնչացումն անվանել այն, ինչ-որ կա: «Այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է: Տարիների ընթացքում Օսմանյան կայսրության ղեկավարները սպանեցին ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Շատ հաճախ այդ սարսափելի իրադարձությունների փաստը հերքվում է, սակայն պատմական փաստերը հայտնի են: Մենք չպետք է անարգենք սպանվածների հիշողությունը կամ վերապրող ընտանիքների ցավը` մերժելով հաշվարկված ու լայնածավալ հայերի ոչնչացումն անվանել այն, ինչ-որ կա»,-  հայտարարել է Փելոսին` ընդգծելով, որ. «եթե անտեսում են ք անցյալի վայրագությունները, ապա դատապարտված ենք դրանց կրկնությանը»: «Այս մռայլ օրը, երբ ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի և Հոլոքոստի հետևանքով սպանված 6 միլիոն հրեաների հիշատակը, մենք կրկին վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակելու պատմությունները մահացածների մասին: Մենք պետք է ճշմարտությանը տեր կանգնենք և վերահաստատենք մեր հանդիսավոր խոստումը. այլևս երբեք»,- նշել է Նենսի Փելոսին: