Ֆրանսիայի ընտրություններում Մակրոնի հաղթանակը կբարդացնի Brexit-ի գործընթացը. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի ընտրություններում Մակրոնի հաղթանակը կբարդացնի Brexit-ի գործընթացը. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կենտրոնամետ Էմանուել Մակրոնի հաղթանակը կբարդացնի Մեծ Բրիտանիայի դուրս գալու գրծընթացը Եվրամիությունից, հայտնում է Express-ը: Պարբերականը մեջբերել է ֆրանսիական հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Էրվե Մարիտոնի խոսքերը, ով հայտարարել է, որ Մակրոնի հաղթանակը կարող է հանգեցնել ԵՄ-ում բարեփոխումների և բարդացնել Brexit-ը: «Մակրոնը տրամադրված է եվրոպամետ, և ես մտածում եմ, որ նրա էներգիան ուղղված կլինի Եվրոպայում բարեփոխումներին, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և մյուս երկրներում նոր կարգի ստեղծմանը»,- ասել է քաղաքական գործիչը, նշելով, որ դա կարող է Brexit-ի գործընթացը էլ ավելի բարդացնել Մեծ Բրիտանիայի համար: