ՍԴ-ն ապրիլի 25-ին կքննի ԱԺ ընտրությունների հետ կապված Կոնգրես- ՀԺԿ դաշինքի դիմումը

ՍԴ-ն ապրիլի 25-ին կքննի ԱԺ ընտրությունների հետ կապված Կոնգրես- ՀԺԿ դաշինքի դիմումը

արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը կսկսի ապրիլի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը նշել է, որ դիմումն ընդունելուց հետո 15 օրվա ընթացքում Սահմանադրական դատարանը պետք է քննարկի այն և որոշում կայացնի: «Սահմանադրական դատարանն ապրիլի 14-ին ստացել է դաշինքի դիմումը, ապրիլի 25-ին կմեկնարկի դիմումի քննությունը, սակայն այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե կոնկրետ երբ կլինի որոշումը: Քանի որ դիմումն ընդունել ենք ապրիլի 14-ին, որոշումը հրապարակելու վերջնաժամկետն ապրիլի 29-ն է, բայց կարող է որոշումը լինե լ այդ օրը կամ դրանից առաջ»,- պարզաբանեց Պապիկյանը: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացրել է ապրիլի 14-ին: Սահմանադրական դատարանը պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում քննել դիմումը: Քանի որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, ապա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո երրորդ հինգշաբթի օրը: Այսինքն, եթե ՍԴ-ն որոշումը կայացնի ապրիլի 25-26-ը, ապա նոր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա մայիսի 11-ին, իսկ եթե որոշումը հրապարակվի ապրիլի 27-29-ը, ապա նոր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին: