Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբամա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբամա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով այժմ դասավանդում է Հարվարդի Քենեդիի անվան կառավարման դպրոցում, ցավով նշել է, որ Օբամայի վարչակազմի կառավարման ժամանակահատվածում չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Շատ եմ ցավում, որ Օբամայի վարչակազմում մ եր պաշտոնավարման ժամանակահատվածում մենք չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Փաուերը:

Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում հայ համայնքին բազմիցս խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձներում «ցեղասպանություն» տերմինի փոխարեն կիրառում էր «Մեծ Եղեռն»-ը: