«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել

«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել

«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում  Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել: «102 տարի եղավ, առերեսվեք»  խորագիրը կրող  միջոցառումը մեկնարկել է ապրիլի 24-ին` ժամը 19:15-ին, Թաքսիմի հրապարակի հարակից տարածքում: Միջոցառմանը մասնակցել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ,  քուրդ գործիչներ, ինչպես նաև արտասահմանից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա ժամանած հյուրեր: