Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները ապրիլի 24-ին բողոքի ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում

Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները ապրիլի 24-ին բողոքի ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում

Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները Ստրասբուրգում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով վերջ տալ երկրի ներսում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումներին: Այս մասին հայտնում  է  ադրբեջանական  azadliq.info   լրատվական  գործակալությունը: Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև արագորեն ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բողոքի ակցիան տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի շենքի առջև: Ինչպես նշում են ադրբեջանական անկախ ԶԼՄ-ները, Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: