Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այն իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին: