Լակոտներն ո՞վ են, որ ազգից խոսեն. Հայրիկյանը մինչև աշուն նախատեսում է «քաղաքական նոր իրավիճակ ստեղծել»

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով «Ազգ-բանակ» հայեցակարգին, որի վերաբերյալ օրերս «Ազգ-բանակ-2017» թեմայով համաժողում ելույթ ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ այն անհրաժեշտություն է, ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանը նշեց. «Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը ազգի հետ, որ ազգ ու բանակից խոսի, ի՞նչ կապ ունի Ս. Սարգսյանի խամաճիկ Վիգեն Սարգսյանը ազգ հասկացության հետ: Ազգը պետք է ունենա՞ միասնական հայտանիշներ. միասնական ուղղագրություն չունեցող միակ ազգն ենք աշխարհի, եթե ազգի մասին եք մտածում, պիտի մտածեի՞ք ազգը միավորող այդ ամենակարևոր բանի մասին... Սրանք ո՞վ են, որ ազգի մասին խոսեն, ազգի մասին պատկերացում ունեցողը ազգին էս օրը կգցի՞, ազգային գործչին կստիպի սահմանադրական խեղկատակության պատճառով զարմանա՞լ: Էլ չեմ ասում այն մասին, որ ձեր անկախության պայաքարի առաջնորդը, ձեզ անկախություն բառը սովորեցնող մարդը Սահմանադրական դատարան նյութեր է տալիս, ու դուք փախչում եք լակոտի պես և խոսում եք ազգ-բանակի մասի՞ն: Բա ո՞ւր է այն նախագիծը, որ ես ներկայացրել էի կամավորության սկզբունքով կանանց ու աղջիկներին զորակոչելու մասին, քննարկե՞լ են, դա ներկայացրել էի 7 տարի առաջ: Հիմա հանկարծ քնից զարթնել են… Իսկ որտե՞ղ է պահեստազորը, կարո՞ղ են ցույց տալ, ռեզերվիստները որտե՞ղ են, որ եթե վաղը պատերազմ լինի, իրենց զենքով ներկայանան: Ո՛չ գաղափար ունեն, ո՛չ խելք, որ ունենային կկարդային, կտեսնեին, թե ինչպես է աշխատում Շվեյցարիան, կամ ինչու չեն ուզում սովորել, թե ինչպես է գործում իսրայելականը: Բանակն ինչո՞ւ են դարձրել տարբեր տեսակի հանցագործների ինքնադրսևորման վայր»: Հայրիկյանի խոսքով՝ նոր բան չէ, որ ցանկացած սրիկա իր սրիկայությունն անելիս ասում է՝ քեզ համար եմ անում. «Եվ սրիկաների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն»» է: Մանրամասները՝ տեսանյութում: