Թուրքիան պատրաստ է վերականգնել ԵՄ-ի հետ հարաբերությունները առանց վիզայի ռեժիմի պայմանով

Թուրքիան պատրաստ է վերականգնել ԵՄ-ի հետ հարաբերությունները առանց վիզայի ռեժիմի պայմանով

Անկարան պատրաստ է Եվրամիության հետ վերականգնել հարաբերությունները, եթե նա կատարի միգրացիոն գործարքի շրջանակներում իր վրա վերցրած առանց վիզայի ռեժիմ մտցնելու պարտավորությունները, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզա մուտքի թեման՝ նրանց իավունքն է, ինչի մասին խոսք է գնում արդեն 20-25 տարի: Մենք տեսնում ենք, որ դա տարբեր պատրվակներով հետաձգվում է: Այդ պայմանի կատարումը կվերականգնի Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Եթե եվրոպացիները մտնեն կառուցողական հունի մեջ, ապա հարաբերությունները կկարգավորվեն: Դրա համար հարկավոր է, որ նրանք կատարեն այն, ինչ պարտավոր են»,- լրագրողներին հայտարարել է Կալինը՝ Անկարայում: