Էրդողանի ուղերձը՝ հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ

Էրդողանի ուղերձը՝ հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: Էրդողանը, ողջունելով Աթեշյանին և Թուրքիայի հայ քաղաքացիներին, ասել է․ «Այս տարի ևս հարգանքով հիշում ենք Առաջին  համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին և ցավակցում նրանց ժառանգներին»։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի զարգացման գործում հայերի ունեցած ավանդին՝ նշելով, որ «ինչպես երեկ, այնպես էլ այսօր հայերը երկրի հավասար ու ազատ քաղաքացիներն են»: Թուրքիայի նախագահը փորձել է վստահեցնել, որ «հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն միտված աշխատանքները շարունակվելու են ապագայում ևս»։ Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցին` Էրդողանը հաջողություն է մաղթել ՝ ցանկություն հայտնելով, որ դրանք կարճ ժամանակում ավարտվեն: