Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չպետք է լինեն. Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքանդամները Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Էրդողանի վարած քաղաքականության արդյունքում ինչ է սպասվում հայ-թուրքական հարաբերություններում՝ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ չեն ազդելու հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշման վրա, և Հայաստանի դիրքրոշումն էլ չի փոխվել: Նրա խոսքով՝  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չպետք է լինեն: «Թուրքիան, մասնավորապես՝ Էրդողանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը փորձում են կապել Ղարաբաղի հարցի հետ, ինչը անընդունելի է: Թուրքիան փորձում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում, ինչը Հայաստանի համար որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև Թուրքիան այս ընթացքում անընդհատ ցույց է տվել, որ չի կարող անկողմնակալ միջնորդ լինել: Նա բոլոր առումներով Ադրբեջանի դիրքորոշումներն է պաշտպանում», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: