Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար պետք է հայրենիքը սիրենք ու իրար չփնովենք. Տիգրան Մանսուրյան

Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հայ ազգը հասե՞լ է աշխարհի կողմից Թուրքիայի արարքի գնահատմանը, դատապարտմանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց.  «Մենք ընթացքի մեջ ենք, այս երևույթը ի վերջո պետք է իր բարձրակետին հասնի՝ Ցեղասպանության ճանաչման հասնելու իմաստով: Ըստ երևույթին՝ հաջորդ փուլ պետք է մտնենք՝ նոր հարցադրումների, նոր շերտերի: Ես հավատում եմ, որ մի օր Արարատը մերն է լինելու, անկասկած»: Ցեղասպանության ճանաչման հասնելու համար, ըստ Մանսուրյանի, պետք է հայրենիքը սիրենք, մեր զինվորին սիրենք, իրար չփնովենք, ամեն մարդ իր գործը պետք է լավ անի, նվիրված. ուրիշ ճանապարհ չունենք: Մանրամասները՝ տեսանյութում: