Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել

Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև «Վրաստանի հայ  համայնք» հասարակական կազմակերպությունը ապրիլի 24-ին բողոքի ցույց է կազմակերպել` Վրաստանի և Թուրքիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ելույթ են ունեցել հայ համայնքի  ազգային, հոգևոր, մշակույթային և երիտասարդական ներկայացուցիչներ: «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն  Թուրքիայի դեսպանատան առջև նմանատիպ ակցիա է անցկացնում ավելի քան 10 տարի։ Երեկ`  ապրիլի 23-ին Թբիլիսիում «Վրաստանի հայ համայնք»-ը   ջահերով երթ է իրականացրել: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին կազմակերպված ջահերով երթը սկիզբ է առել Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, «Ճանաչում», «Դատապարտում», «Հատուցում» վանկարկելով` ցուցարարներն ավարտել են իրենց երթը Թուրքիայի դեսպանատան առջև: