Մոսկվայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մոսկվայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ապրիլի 24-ին ծաղիկներ տեղադրեցին ՀԱԵ Եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Այս մասին  տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայո ւթյունից: Ծաղիկների տեղադրման արարողությանը մասնակցեցին նաև դեսպանության դիվանագետներն ու Մոսկվայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։ Նույն օրը ՀԱԵ Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագը։ Ապրիլի 24-ի երեկոյան դեսպանության աջակցությամբ  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի մեծ պրեմիերան։ Նույն օրը ՀԱԵ Եկեղեցական համալիրի տարածքում գտնվող «Գավիթ» թատրոնում ռուսաստանցի դերասանները կներկայացնեն  Վ.Սարոյանի ստեղծագործության հիման վրա  հայազգի թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինի բեմադրած «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը։ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ս/թ․ մայիսի 21-ին դեսպանությունում տեղի ունեցավ Կոմիտասի անվան Հայաստանի պետական լարային քառյակի համերգը։ Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ապրիլի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ նաև Ռուսաստանյան ազգային նվագախմբի համերգը։