Ադրբեջանում դադարեցրել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. պատճառը Հայոց ցեղասպանության մասին հոլովակներն են

Ադրբեջանում դադարեցրել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. պատճառը Հայոց ցեղասպանության մասին հոլովակներն են

Ադրբեջանում կաբելային հեռուստատեսության ամենահայտնի ընկերությունը՝ KATV-ն, ժամանակավորապես դադարեցրել է ռուսական ТНТ և ТНТ4 հեռուստաալիքների հեռարձակումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ապրիլի 23-ից մինչև ապրիլի 25-ը հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման պատճառը Հայոց ցեղասպանության մասին ցուցադրվող հոլովակներն են: Հեռուստաալիքների հեռարձակումը կվերսկսվի ապրիլի 25-ից: Ներկայում ТНТ և ТНТ4 հեռուստաալիքներին փոխարինում են թուրքական ալիքները: