Մենք շուտով հանդես կգանք ակտիվ գործունեությամբ, չեն բացառվում ցույցերն ու երթերը. Ենիգոմշյան

«Այն ուխտը, որ մենք ունենք մեր պատմության, մեր նահատակների առաջ, ցանկացած հայի հոգում մշտապես կա»,-  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը: Անդրադառնալով հարցին, թե մեր պետականությունն ունի արդյոք այն ուժը, որ կարողանա միջազգային հանրությանը պարտադրել՝ պատժել Թուրքիային, Ենիգոմշյանը նշեց, որ մենք հասել ենք այնպիսի կետի, որ պետք է մեզ հարց տանք՝ արդյո՞ք մենք ունենք հայկական պետականություն, ինքնիշխանություն: «Ցավոք ժողովրդի մեծ մասը հավատ չունի երկրի պետականության հանդեպ»,- ընդգծեց նա: Ենիգոմշյանն անդրադառնալով դիտարկմանը, որ «Հիմնադիր խորհրդարանը պասիվ է, նեշեց, որ քանի որ քաղաքական դաշտը հագեցած էր ընտրություններով, այլ նախաձեռնություններով հանդես գալը արդյունավետ չէր լինի: «Երևանի քաղաքապետի ընտրությունների փուլն էլ կանցնի, և դրանից հետո մենք շուտով հանդես կգանք ակտիվ գործունեությամբ: Չեն բացառվում ցույցերն ու երթերը»,- նշեց Ենիգոմշյանը: Մանրամասները՝ տեսանյութում: