Ցեղասպանության ճանաչումը մուրալով չէ, միայն ուժեղ Հայաստանով կհասնենք ճանաչման

Մեր ազգն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն և նպատակ: Դրան հասնելու համար կա մի լուծում. Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր: Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: «Միան ուրիշներին մուրալ, ողորմալ ճանաչել Ցեղասպանությունը, թուլության նշան է: Պետք է լինես ուժեղ, կայացած, որպեսզի ուրիշներին ստիպես, հորդորես ճանաչել քո արդար դատը: Մինչդեռ Հայաստանը բացարձակ այլ ուղղությամբ է գնում: Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, ուղղակի ողբերգական է»,- հայտարարեց Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: