Թուրքիան սահմանադրական հանրաքվեով հեռացավ ԵՄ-ից, որը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար. Շավարշ Քոչարյան

Թուրքիան սահմանադրական հանրաքվեով հեռացավ ԵՄ-ից, որը լուրջ մարտահրավեր է ՀՀ-ի համար. այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Իրականում այդ ֆուտբոլային դիվանագիտությունը լակմուսի թուղթ էր, որը ցույց էր տալիս՝ արդյո՞ք իրականում Թուրքիան ձգտում է գնալ դեպի ԵՄ, թե՞ լրիվ այլ նպատակ ունի: Պատահական չէ, որ Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունները համընկան նաև այն գործընթացի հետ, որը կապված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ: Եվ Էրդողանի կողմից այդ քաղաքակնության մերժումը նշանակում է, որ այդ երկիրը հեռանում է Եվրոպայից, գնում է դեպի բռնապետություն, և սահմանադրական հանրաքվեն հենց այն վերջին քարն էր, որը դրեցին Էրդողանը և նրա կուսակցությունը դեպի Երոպա ճանապարհին: Իհարկե դա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար»,- նշեց Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: