15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը. Գագիկ Ծառուկյան

Այսօր՝ ապրիլի 24-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերի հիշատակին: Գ. Ծառուկանը Ծիծեռնակաբերդում պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք հարց ու պատասխանը: -Պարոն Ծառուկյան, Ծառուկյան դաշինքի ցուցակըպատրա՞ստ է, որոշվա՞ծ է, թե ովքեր են խորհրդարանանցնելու: -Բայց ինչո՞ւ եք դուք այդքան անհանգստացած, ես ուզում եմ ձեզ մի հատ հարցնեմ: Ամենակարևորն՝ իմ թիմն անհանգստացած չէ, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ իմ թիմակիցներն են, բոլորին էլ շատ հարգում եմ, բոլորից էլ շատ շնորհակալ եմ, բոլորն իրենց աշխատանքները կատարել են: -Ասում են՝ այս օրերին ձեր թիմակիցները սթրեսի մեջ են, չգիտեն, թե ով է անցնելու խորհրդարան, ով՝ ոչ: -Սթրեսի մեջ լրագրողներն են, ձեր ցավը տանեմ: Իրանք շատ հանգիստ իրանց տեղը գիտեն: -Դուք շարունակելո՞ւ եք խորհրդարանից բացակայել: -Բայց ես ե՞րբ եմ բացակայել, աշխատաքի մեջ եմ եղել: Կգա ժամանակը, կտեսնենք: -Կանխատեսո՞ւմ էիք, որ ընտրությունների նման արդյունքէր լինելու: -Ուրեմն մենք կանխատեսում էինք, որ շատ լավ արդյունքներ պետք ա լիներ, քանի որ մեր ներկայացրել էինք մեր ծրագիրը, առաջարկը, մոտեցումը, կետերի փոփոխությունը: Բայց ես իմ ժողովրդի ցավը տանեմ, ինձ ձայն տվողներից էլ եմ գոհ, ձայն չտվողներից էլ: Ամեն մարդ պիտի իր ճակատագիրը որոշի, իր ապագան: Այնպես որ, ես ասել եմ՝ էլի ժողովրդի կողքին կանգնած եմ: Ինչ տվել են, դա է: -Խորհրդարանում ընդդիմությո՞ւն եք լինելու: -Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, այլ պետք է կարողանան մարդիկ գործ կատարեն, որ մարդկանց կյանքում բան փոխվի, ձեր ցավը տանեմ: Ձեր բնավորությանը թարգ տվեք, ամենակարևորը բոլորդ այս երկրում եք ապրում, ցեխ շպրտելով, մարդկանց վիրավորելով ոչ երկիր եք կառուցում, ոչ էլ մեր  երկրի համար բարեկեցիկ կյանք է ապահովվում: -Ձեր ընկերները խոստացած 15 մլրդ դոլարի ներդրումը կանե՞ն Հայաստանում: Երբ որ Ծառուկյան դաշինքը կտաներ 50+1 տոկոս, այդ ներդրումն անմիջապես կլիներ: Դուք տեսաք, և երաշխավորները, և ամբողջ աշխարհում իմ գործընկերները բոլորն էլ ցանկանում են: Բայց, ասենք, ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 29 տոկոս, դա կմնա արդեն մյուս ընտրությանը: Մանրամասները՝ տեսանյութում: