Ուշ թե շուտ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, այլ ճանապարհ չկա. Շարմազանով

Ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա:  Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Էրդողանի կառավարման ժամանակահատվածում դժբախտաբար՝ թե՛ տարածաշրջանային խաղաղության, թե՛ նախևառաջ նաև թուրք հասարակության համար, Թուրքիան խորացրեց անջրպետը՝ հաշտվելու իր ժողովրդի սեփական պատմության հետ: Հանուն մարդու իրավունքների պաշտպանության, մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և՛ երկրների, և՛ նահանգների, և՛ մտավորականների, և՛ քաղաքացիների, և՛ առհասարակ դատապարտողների քանակը և որակը, և ուշ թե շուտ այս Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա»,-ասաց Շարմազանովը:   Լուսանկարը՝ azatutyun.am-ի