Սերժ Սարգսյանն ու բարձրաստիճան այրերը հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճիրի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Երկրի ղեկավարի հետ Ծիծեռնակաբերդի բարձունք են եկել նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական­-քաղաքական գործիչներ: Անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ կատարեց հոգեւոր դասը: Հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը: