Ձայների 45%-ի հաշվարկով՝ երկրորդ փուլ են անցնում Լե Պենն ու Մակրոնը

Ձայների 45%-ի հաշվարկով՝ երկրորդ փուլ են անցնում Լե Պենն ու Մակրոնը

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենն առաջատար է երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում։ Այս մասին են վկայում ՆԳՆ տվյալները։ Կառույցը պատասխանատու է քվեարկության կազմակերպման ու արդյունքների ամփոփման համար։ Ձայների 44.89 տոկոսի հաշվարկից հետո Լե Պենը հավաքել է 24.3 տոկոս ձայն։ «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների 22.28 տոկոսի աջակցությունը, իսկ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը՝ 19.6 տոկոսինը։ Այսպիսով՝ ընտրական երկրորդ փուլ են անցում Լե Պենն ու Մակրոնը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Լե Պենի խոսքով՝ ինքը երկրորդ փուլում կլինի «ժողովրդական թեկնածու»։ Նա հայտնել է, որ ինքն ու իր կողմնակիցները հաղթահարել են դեպի Ելիսեյան պալատ ուղու առաջին փուլը։ Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան այսօր քաղաքական կյանքի էջ է թերթում։ Նրա խոսքով՝ ֆրանսիացիներն արդիականացման ցանկություն են արտահայտել։