Լե Պենը պատմական է անվանել ընտրական առաջին փուլի արդյունքները

Լե Պենը պատմական է անվանել ընտրական առաջին փուլի արդյունքները

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը պատմական է անվանել երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Էնեն-Բոմոն կոմունայում անցկացված հանրահավաքում։ Նա ընդգծել է, որ հանդիսանում է հանրապետության նախագահի ժողովրդական թեկնածու։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ «Սա պատմական արդյունք է»,-ասել է Լե Պենը։ Իր արդյունքը նա համարում է «դեպի Ելիսեյան պալատ ֆրանսիացիների առաջին քայլը»։ Լե Պենը նաև կոչ է արել երկրի քաղաքացիներին աջակցել իրեն ընտրական երկրորդ փուլում և դեմ քվեարկել «անվերահսկելի գլոբալիզացիային»։