Երևանում 18-րդ անգամ անցկացվեց ավանդական ջահերով երթը

Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլի 23-­ին կազմակերպեցին ջահերով ավանդական երթը, որը մեկնարկեց Ազատության հրապարկից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ` ինչպես տարբեր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ուսանողական միություններից, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Երթի մեկնարկից առաջ, որպես բողոքի նշան, ներկաները այրեցին Թուրքիայի պետական դրոշը: Հայրենասիրական երգեր երգելով ու պահանջատիրական կոչեր վանկարկելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասած երթի հազարավոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին: Անմար կրակի մոտ հոգևոր այրերն աղոթք հնչեցրին առ Աստված, խոնարհվեցին հազարավոր ծաղիկներ: