Փարիզում ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարար է վիրավորվել

Փարիզում ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարար է վիրավորվել

Առնվազն մեկ ցուցարար է վիրավորվել Փարիզի կենտրոնական՝ Բաստիլի հրապարակում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներում։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը՝ ցուցարարները հավաքվել էին՝ «բարիկադների գիշեր» անցկացնելու համար։ Տուժածն ընկած է գետնին, ոստիկանները նրան օգնություն են ցուցաբերում՝ փորձելով կանգնեցնել արնահոսությունը։ Ներկայում ո՛չ ոստիկանությունը, որն ավելի վաղ արցունքաբեր գազ էր կիրառել, ո՛չ էլ ցուցարարները, ովքեր ոստիկանների վրա շշեր են նետել, որևէ ակտիվ գործողություններ չեն ձեռնարկում։ Ոստիկանության աշխատակիցները օղակի մեջ են առել ցուցարարների ամենամեծ խմբին։