Ահազանգ. Աշտարակի Տերյան փողոցի տներից մեկի շքամուտքում դի է հայտնաբերվել

Ահազանգ. Աշտարակի Տերյան փողոցի տներից մեկի շքամուտքում դի է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 23-ին ժամը 21:52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի շքամուտքում հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։