Նախագահի ընտրություններում առաջատարը Լե Պենն է. Ֆրանսիայի ՆԳՆ

Նախագահի ընտրություններում առաջատարը Լե Պենն է. Ֆրանսիայի ՆԳՆ

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը և «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնն առաջատար են նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Այս մասին են վկայում երկրի ՆԳՆ առաջին պաշտոնական տվյալները։ ՆԳՆ-ը պատասխանատու է քվեարկության կազմակերպման և արդյունքների ամփոփման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ 3.76 մլն ձայների հաշվարկից հետո Լե Պենը ստացել է ընտրողների 24.15 տոկոսի, Մակրոնը՝ 21.43 տոկոսի աջակցությունը։ Երրորդ և չորրորդ տեղում են Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուկ Մելանշոնը (համապատասխանաբար՝ 20.34 և 17.96 տոկոս)։ Ընտրական երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին։