Գերմանիայի ֆինանսների նախկին նախարարը կատակերգու է դարձել

Գերմանիայի ֆինանսների նախկին նախարարը կատակերգու է դարձել

Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ և 2013 թվականի ընտրություններում Անգելա Մերկելի մրցակից Պեեր Շտայնբրյուկն անսպասելիորեն փոխել է զբաղմունքի բնույթը՝ դառնալով կատակերգու դերասան։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ Նա միավորվել է պրոֆեսիոնալ կատակերգու Ֆլորիան Շրյոդերի հետ՝ Գերմանիայով մեկ կատակերգական շոուով հյուրախաղեր անցկացնելու համար։ Բեռլինում, Համբուրգում և Քյոլնում շոուի տոմսերն արդեն լիովին իրացվել են։ Քաղաքական գործիչ և պաշտոնյա եղած ժամանակ նա բազմիցս հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել իր սրամիտ և հաճախ սադրիչ արարքներով ու հայտարարություններով։