Ֆրանսիայի վարչապետն ու ԱԳ նախարարը կոչ են արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին

Ֆրանսիայի վարչապետն ու ԱԳ նախարարը կոչ են արել երկրորդ փուլում քվեարկել Մակրոնի օգտին

Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը կոչ է արել ժողովրդավարական տրամադրություններով բոլոր ֆրանսիացիներին ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Համանման դիրքորոշմամբ է հանդես եկել նաև երկրի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն. «Ակնհայտ ընտրություն. բոլոր ձախերը, բոլոր հանրապետականները պետք է մոբիլիզացվեն՝ քվեարկելու Է.Մակրոնի, Ֆրանսիայի, Հանրապետության, Եվրոպայի օգտին»,-գրել է Էյրոն Twitter-ի իր միկրոբլոգում։ Մակրոնի օգտին քվեարկելու կոչ են հնչեցրել նաև ընտրություններում պարտված Ֆրանսուա Ֆիյոնն ու Բենուա Ամոնը։