Փարիզի կենտրոնում բողոքի երթ է սկսվել՝ ընտրական նախնական արդյունքների հրապարակումից հետո

Փարիզի կենտրոնում բողոքի երթ է սկսվել՝ ընտրական նախնական արդյունքների հրապարակումից հետո

Փարիզում՝ Բաստիլի հրապարակում, բողոքի երթ է սկսվել նախագահական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Երթևեկությունը լիովին դադարեցված է։ Տեղեկություններ են ստացվում ոստիկանության կողմից ծխանռնակների կիրառման մասին։ Ըստ նախնական տվյալների՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է 23.8 տոկոս ձայն։ Մարին լե Պենը հավաքել է 21.6, Ֆրանսուա Ֆիյոնը՝ 20.3, Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19.6 տոկոս ձայն։