Հյուսիսային Կորեան սպառնում է խորտակել ամերիկյան ավիակիրը

Հյուսիսային Կորեան սպառնում է խորտակել ամերիկյան ավիակիրը

Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները հայտարարել են, որ «Կառլ Վինսոն» ամերիկյան ավիակիրը, որը շարժվում է դեպի Կորեական թերակղզի, կարող է խորտակվել մեկ հարվածով։ Այդ հայտարարությունը հայտնվել է հյուսիսկորեական կենտրոնական կուսակցական «Նոդոն սինմուն» թերթի մեկնաբանությունում։ «Մեր հեղափոխական ուժերը պատրաստ են մեկ հարվածով խորտակել ԱՄՆ ատոմային ավիակիրը»,-ասվում է խմբագրական մեկնաբանությունում։ «Նման հարվածը մեծ գազանին կդառնա մեր ռազմական հզորության ցուցադրում»,-ասվում է հրապարակման մեջ։